ԱՀԿ ներկայացուցիչները Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 13 շտամ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկը խոսել է 2019-ի դեկտեմբերին Ուհանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ նոր բացահայտումների մասին: Տեղեկացնում է ria.ru-ն։
Նրա խոսքով ՝ Չինաստանը ԱՀԿ փորձագետներին տվյալներ է տրամադրել այդ ժամանակահատվածում արձանագրված վարակի միայն 174 դեպքերի վերաբերյալ: Սակայն, նշել է Էմբարեկը, դեպքերի իրական քանակը շատ ավելի մեծ է եղել, քանի որ օգնության են դիմել միայն վարակի ծանր ընթացք ունեցող հիվանդները:
«Հիմքեր կան ենթադրելու, որ 2019-ի դեկտեմբերին Ուհան քաղաքում, որտեղ տեղի է ունեցել կորոնավիրուսային վարակի առաջին բռնկումը, առնվազն հազար մարդ վարակվել է COVID-19 13 տարբեր շտամներով», - ասել է Էմբարեկը CNN-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ վիրուսի որոշ տարբերակներ սկսել են տարածվել տեղական շուկաներից, բայց մյուսները ոչ մի կապ չունեն դրանց հետ: