19518 դիտում
11:00 15-02-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 25-ամյա Սերյոժա Սարգսյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ա․Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+