211652_close_icon
views-count23390 դիտում article-date 08:21 30-11-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. «Բեկոն» մսամթերքի արտադրամասի դիմաց Opel-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել, վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 22:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի դիմաց, Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 47-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 RT 672 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, պոկել այն, և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Հ. Հակոբյանը գիտակցության չգալով մահացել է: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ ավտոմեքենայից վառելիքի արտահոսք էր տեղի ունեցել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Տիգրան Միրզոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր