185119 դիտում
21:30 14-02-2021
Բարերար ներկայացած կնոջ վերաբերյալ խարդախության հատկանիշներով Մալաթիայի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աթուր Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Արաքսյա Հովհաննիսյանի վերաբերյալ ստացված բողոքների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 5-ին ոստիկանություն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Սանդուխք Ավետիսյանը և հայտնել, որ իր որդին պատերազմի օրերին վիրավորում է ստացել և գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ էլ նախկին ամուսնու բարեկամներն անօրինական նկարում են երեխային, կայքերում տարածում՝ դրա դիմաց վաստակելով գումար:
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Ս. Ավետիսյանի որդին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ստացած վիրավորման հետևանքով անգիտակից վիճակում գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ինչից օգտվելով, իրենց ծանոթ Ա. Հովհաննիսյանը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով սոցիալական ցանցում հայտարարություն տարածելու միջոցով հափշտակել է գումարներ:
Այդ մասին հիվանդանոց այցելած ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողին հայտնել է Ս. Ավետիսյանը:
Համայնքային ոստիկանության ծառայողի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ HzorHayastan.am կայքի օգտատերը հունվարի 7-ին համացանցում հայտարարություն է զետեղել Արման Խանվելյանի լուսանկարով և հրապարակել է հաշվեհամար՝ գումարների հավաքագրման նպատակով:
Այսօր SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր տարածել, որով Ա. Հովհաննիսյանը հերքում էր, որ ինքը խարդախություններ է կատարել, և որ իր անվան հետ ինչ որ մարդիկ խաղում են:
Սակայն հրապարակումից կարճ ժամանակ անց մեծ թվով վիրավոր զինվորների հարազատներ դիմում էին SHAMSHYAN.com՝ խնդրելով, որպեսզի այդ հրապարակումը հեռացվի, քանի որ Ա. Հովհաննիսյանը կատարել է մի շարք խարդախություններ, ինչի համար իրենք պատրաստվում են դիմել ոստիկանություն և դատախազություն: Նրանք խոստացան նախաքննության ավարտից հետո մեզ տեղեկացնել այդ մասին:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+