211652_close_icon
views-count85543 դիտում article-date 11:30 14-02-2021

Բարերար կինը, ով սփյուռքից ստացված ողջ գումարներն ուղղել է զինվորներին, անհիմն մեղադրանքների է արժանանում․այստեղ էլ է Նժդեհի ասած «հայի տականքը» իր սև գործն անում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարերար Օքսանա Հովհաննիսյանը, Արցախյան վերջին բախումներից հետո որոշել է իր ինստագրամյան էջով համախմբել ողջ աշխարհասփյուռ հայությանը և գումարային աջակցություն ցուցաբերել վիրավորում ստացած զինվորներին, կամ նրանց ընտանիքի անդամներին: 

Բարի գործը արժանացել է մեծ թվով հայերի գնահատանքին, ովքեր պարբերաբար տաբեր չափերի գումարներ են ուղարկել Օքսանայի հաշվեհամարին: 

Վերջինս բոլոր գումարները հատկացրել է զինվորներին, նկարել, նշել գումարի չափը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ուղարկում են այդ գումարը, վստահ լինեն, որ այն հասնում է զինվորին: Բացի դա նա այդ բարի գործը կատարել է մի քանի զինվոր-ընկերների ուղեկցությամբ: 

Պատահել է այնպես, որ հիվանդանոցում գումար տրամադրելու ժամանակ Օքսանան նշել է գուարի չափը, բայց չի նշել տարադրամը: 

Ամիսներ հետո զինվորի ծնողը և այլ մարդիկ որոշել են օգտվել առիթից, որ տեսանյութի մեջ չի նշվում տարադրամը, ասել են, որ իրենց դրամ են տվել, այլ ոչ ռուսական ռուբլի: 

Հենց սա էլ առիթ է դարձել, որ կեղծ էջերով պարսավանքի ենթարկեն բարերար կնոջը, անպատվեն և մեղադրեն գումարների վատնելու մեջ: 

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում Օքսանան ասաց, որ այս պահին իր հեռախոսի հավելվածում մոտ 200 հաղորդագրություն կա զինվորների ծնողներից՝ օգնության ակնկալիքով, բայց ինքն այնպիսի հոգեվիճակում է, որ չի կարողանում առաջ շարժվել:

Ասաց նաև, որ որոշել են հիմնադրամ ստեղծել և օրենքով կատարել իրենց գործունեությունը, իսկ այն մարդկանց, ովքեր չեն գնահատում իր նվիրական աշխատանքը, կանգնեցնելու է դատարանի առջև: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր