211652_close_icon
views-count41281 դիտում article-date 13:43 14-02-2021

Խոշոր ավտովթար Արմավիրի մազում, 38-ամյա վարորդը ВАЗ 21 014-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Այթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վահան Ղազարյանը իր վարած ВАЗ 21 014 մակնիշի ավտոմեքենայով Կողբավան-Վանանդ ճանապարհին՝ «Նոյան» գործարանի մոտ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջված վիճակում, հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Իսկ ուղևորներ՝ նրա համագյուղացի 18-ամյա Արթուր Ղազարյանն ու Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ 40-ամյա Ռադիկ Վարդանյանը, տեղում բժիշկների կողմից բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր