211652_close_icon
views-count72806 դիտում article-date 12:54 14-02-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված Toyota-ին, վերջինս 15մ շպրտվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ Քարակերտ-Դալարիկ 28 10, 9 Տի կետում, Գյումրի-Երևան 687 համարի գնացքը հարվածել է գծերը  հատած Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Օգսեն Խառատյանի վարած Toyota camry մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ի վարորդը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Բաղրամյանի շտապօգնության կայանի բուժաշխատակիցների կողմից տեղում առաջին բուժօգնություն  է ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է գնացքը վարած անձի ինքությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ գնացքը բախվել է Toyota-ին, վերջինս մոտ 15 մ գնացքի գծերից շպրտվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր