211652_close_icon
views-count2239 դիտում article-date 09:59 14-02-2021

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 450 000-ին

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 21 000 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է  Tert.am-ը՝ հղում անելով RT-ին:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն անցել է 3 միլիոնը՝ կազմելով 3 448 617:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից ավելի քան 80 000 մարդ է մահացել:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:

Նմանատիպ նյութեր