211652_close_icon

Մենք կռվում էինք՝ ապրելու համար. «Մաշտոց 1» ջոկատի տղաները պատմում են պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

views-count2618 դիտում article-date 20:08 13-02-2021
«Մաշտոց 1» ջոկատի տղաները պատերազմի ժամանակ կորցրել են մարտական ընկերների, վիրավորվել, բայց վերադարձել են՝  նույն մարտական տրամադրվածությամբ: Ջոկատի հրամանատարին ընտրել են ավտոբուսի մեջ՝ Արցախ գնալու ճանապարհին: Հիմա պատմում են անցած օրերի, տեսածի, լսածի ու ապրածի մասին, հայտնում է Tert.am-ը:

«Պատերազմի լուրն իմացանք ու շատ թաքուն գնացինք վայենկոմատ, շատ պայքարեցինք գնալու համար ու գնացինք: Հասանք Արցախ, սկզբում Մարտակերտ էինք գնում: Առաջին բանը, որ տեսանք ճանապարհին, արկերն էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է գնանք, հասնենք Արցախ, բայց դեռ չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, ինչ պատերազմ է ու ինչպես է պետք պաշտպանվել», - Tert.am-ի հետ զրույցում պատմում է ջոկատի անդամ Ռուբիկ Կոշեցյանն ու հիշում մանրամասները՝ դիրքեր հասնելուց հետո:

Հոկտեմբերի 1-ի գիշերը մատաղիս հասցնելուց հետո մարտի են բռնվել, որից հետո վիրավորվել են ջոկատի տղաներից շատերը:

«Մի քանի հոգով բարձրացանք դիրքը պահելու: Թշնամին հարձակվեց ու մենք կռվեցինք այնքան ժամանակ, մինչև որ վերջացան մեր փամփուշտները, ու մենք չկարողացանք դիրքը պահել: Հենց այդպես էլ մեր պատմության էջը փակվեց», - պատմում է Ռուբիկ Կոշեցյանը:

Ջոկատից մի քանի տղաներ գերեվարվել էին: Հայրենիք վերադարձած Հայկ Դիլանյանը հիշում է մինչև գերեվարվելն ապաստարանում անցկացրած 20 օրերը:

«Մենք արդեն պլանավորել էին՝ ինչպես պիտի կռվենք: Ապաստարանի ձևը մեզ թույլ չէր տալիս մի քանի հոգով կռիվ տալ, պետք է մեկ-մեկ կռվեինք: Մեզնից յուրաքանչյուրս մեր անելիքն ունեինք, մեկը կարողանում էր անաղմուկ բացել պահածոյի տուփը, մյուսը՝ անաղմուկ լարեր լույսը, որով ուղղակի կարողանում էինք տեսնել միմյանց ուրվապատկերները, որ մարտի ժամանակ իրար չխփենք: Մտածում էի՝ գոնե մեռնելուց հետո իմ մահվան օրը կարողանան իմանալ, գոնե մարմինս տուն հասնի: Օրերն ամեն օր նշում էի թղթի վրա, որ եթե մի օր չնշեի, հասկանային, որ հենց այդ օրն եմ մահացել: Ադրբեջանցիներին, որոնք գալիս-գնում էին ապաստարանի մոտ, խնդրեցի խոստանան, որ մեր դիակները կուղարկեն տուն», - պատմում է Հայկ Դիլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր