1302 դիտում
12:57 12-02-2021
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ Սյունիքի մարզի հողերը պետք է մաքրված լինեն ականներից. քննարկում
Սյունիքի մարզպետարանում կայացել է հանդիպում Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) աղետների ռիսկերի կառավարման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵֆ-ի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների, այս կառույցների միջազգային փորձագետեների, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» աշխատակիցների, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռոմա Սահակյանի միջև:
Վերջին պատերազմից հետո ականազերծման առումով առաջնահերթությունը տալով Սյունիքին՝ մասնագետներն այցելել էին մարզի ռազմական գործողություններից տուժած բնակավայրեր, ու հանդիպման նպատակն էր մարզային իշխանությունների հետ քննարկել պատերազմից հետո առաջացած հրատապ խնդիրները և ականազերծման աշխատանքերի հետ կապված առաջարկություններ լսելով՝ առավելագույն կարճ ժամկետներում արդյունավետ գործողությունների ծրագիր կազմել։
Սյունիքի մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով աշխատանքային թիմին, նշել են, որ Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի վերջին նիստում ևս կարևորվել է ականազերծման աշխատանքների առաջնահերթությունը, ու քանի որ առաջիկայում մարզում կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքները, շատ սեղմ ժամկետներում պետք է գործել՝ հողերն ականներից մաքրելու, մարդկանց ու կենդանիների անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես նաև թվարկել են այն տարածքներն ու բնակավայրերը, որոնցում առաջին հերթին պետք է արվեն այդ աշխատանքները։ Ներկաներին փոխանցվել է, որ մարզպետարանը պատրաստ է ամեն ինչ անել այս աշխատանքներին աջակցելու և դրանց արագ իրականացումն ապահովելու համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև բնակչության իրազեկման գործընթացը, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ականներ հայտնաբերելու դեպքում ինչպես ճիշտ գործեն, ում դիմեն։ Հանդիպմանը ներկա՝ Կարմիր խաչի Սյունիքի մասնաճյուղի ներկայացուցիչները պատմել են վերջերս մարզի դպրոցներում այդ թեմայով անցկացրած դասընթացների մասին, և քննարկվել են անվտանգ վարքի մասին գիտելիքները հանրության ավելի լայն շերտերի հասցնելու տարբերակները։
Փորձագետները հետաքրքրվել են նաև ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փորձով, հնարավորություններով ու խնդիրներով։
Նշվել է, որ մինչ կմեկնարկեն աշխատանքները, անհրաժեշտ է նախազգուշացնող միջոցառումներ կատարել՝ տարածքներում տարանջատող ժապավեններ, ցուցանակներ տեղադրելով։

Նմանատիպ նյութեր
2024 դիտում
12:01 30-10-2014
Մինչև 2016 թվականն Արցախի տարածքն ամբողջովին մաքրված կլինի ականներից.ԱՄՆ ՄԶԳ. տեսանյութ
8790 դիտում
19:45 10-07-2017
Փաթեթ են մշակում. չօգտագործվող գյուղատնտեսական հողերը կամ պիտի վաճառվեն, կամ վարձակալության տրվեն
1685 դիտում
22:57 19-02-2015
Արարատում պատրաստ են գյուղատնտեսական տարվա մեկնարկին
Այս բաժնից
1111 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1411 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ