ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին. քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ումԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը:
Հանդիպմանը քննարկվել ենԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։
ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնելփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովվել գործուն աջակցություն դրանց իրականացման նպատակով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին