211652_close_icon
views-count2270 դիտում article-date 13:44 04-04-2021

Սուրբ Հարության տոնին մեր միասնական աղոթքը բարձրացնենք հայրենիքի խաղաղության համար նահատակված հայորդիների հոգիների փրկության, վիրավոր զինծառայողների կազդուրման, անհետ կորած կամ գերեվարված զինվորների վերադարձման համար

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ ապրիլի 4-ին, հինգ տաղավարներից նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ Զատիկը:

Տոնը սկսվել է երեկ երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ պատարագ, և հնչել է Քրիստոսի Հարության ավետիսը` «Քրիստոս հարեավ ի մեռելոց։ Ձեզ եւ Մեզ Մեծ Ավետիս»:

Ճրագալույցի պատարագին ներկա է եղել Ստեփանակերտի առաջնորդանիստ Աստվածամոր Հովանի մայր Տաճարի 2021 թվականի խաչքավոր, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

«Կարևորելով օրվա հոգևոր խորհուրդը՝տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հավատավոր հայ ժողովրդին և հորդորում, որ այս տարի ՍԲ Հարության տոնին մեր միասնական աղոթքը բարձրացնենք հայրենիքի խաղաղության համար նահատակված հայորդիների հոգիների փրկության, վիրավոր զինծառայողների կազդուրման, անհետ կորած կամ գերեվարված զինվորների վերադարձման համար:

Համբերություն, առողջություն և հոգու ամրություն բոլորիս: Խաղաղություն մեր երկրին, աստվածային լույս՝ բոլորիս օջախներին»:

Նշենք, որ Հարության տոնին նվիրված Սուրբ պատարագն այսօր մատուցվել է Մայր Աթոռում հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ ապրիլի 4-ին, հինգ տաղավարներից նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը` Սուրբ...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 4 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր