211652_close_icon
views-count2685 դիտում article-date 00:01 11-02-2021

«15 օր խախտվել են իմ իրավունքները». Վահան Բադասյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Nerws.am-ը գրում է. Ինձ առաջադրված մեղադրանքը պարզապես ծիծաղելի էր, այս քանի օրը ես գտնվել եմ ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգման պայմաններում: Այս մասին ԱԱԾ մեկուսարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահան Բադասյանը:

 «Ես գտնվում էի հետվիրահատական կարևոր բուժման մեջ և այս տեսակետից, փաստորեն, 15 օր խախտվել են իմ իրավունքները: Բացի նրանից, որ բարոյական արժեքներ են ոտնահարվել. կռվող, պատերազմով անցած մարդուն բանտարկում են, իսկ հիմնական մեղավորները, դավաճաններն ու թշնամիները գտնվում են ազատության մեջ»,- ասաց նա` հավելելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը կապ չունի իրականության հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 28–ին Եռաբլուրում, Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պետք է վերանա ու հեռանա, իսկ եթե չի հեռանում, ուրեմն կվերացնեն ֆիզիկապես, զենքով, ինքը սկսելու է կազմակերպել։

Այս հայտարարությունից ժամեր անց Վահան Բադասյանը ձերբակալվել էր։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր