1371 դիտում
17:18 09-02-2021
«Հայաստան» հիմնադրամը նախատեսում է Արցախում իրականացնել հումանիտար օժանդակության մեծածավալ ծրագրեր
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից սկսած շարունակաբար ծրագրեր է իրականացրել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով՝ հայտնում են հիմնադրամից:
Արցախի վերականգնումն ու զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումը Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես և բոլոր հոգաբարձուների և գործադիր վարչության համար բացարձակ առաջնահերթություն է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևորագույն առաքելությունը:
Ցուցաբերվող աջակցությունը կրելու է շարունակական բնույթ, ներկայումս հիմնադրամը մշակել և նախատեսում է Արցախում իրականացնել հումանիտար օժանդակության մեծածավալ ծրագրեր:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի մշտական պահանջն է՝ արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսել հարյուր հազարավոր հայերի միջոցներով հավաքված գումարները և խստորեն պահպանել ծրագրերը մշակելու, հաստատելու և մեկնարկելու համար սահմանված բոլոր ընթացակարգերը և օրենսդրության պահանջները, ապահովել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Հենց այս պահանջներով և օրենսդրությամբ սահմանված ժամկետներով է առաջնորդվում հիմնադրամն իր ծրագրերն իրականացնելիս:
Հիմնադրամը բարձր է գնահատում հանգանակություն արած բոլոր բարերարների, յուրաքանչյուր անձի հայանպաստ և հայրենանվեր գործունեությունը և գործադրում է բոլոր ջանքերը հիմնադրամի հանդեպ վստահությունը չխաթարելու նպատակով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ...
Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Вторник, 9 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
1646 դիտում
15:18 19-06-2019
Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր վարկային ծրագրեր
1320 դիտում
17:18 19-12-2020
«Հայաստան» հիմնադրամը Արցախում սկսում է բնակարանաշինության նոր ծրագրեր
Այս բաժնից
577 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
499 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ