211652_close_icon

Մ-6 միջպետական ճանապարհի՝ Թումանյանից Օձուն հատվածը վաղը փակ կլինի

views-count2130 դիտում article-date 12:00 09-02-2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ փետրվարի 10-ին՝ ժամը 14.00-ից մինչև 18.00-ը‚ փակ է լինելու երթևեկության համար՝ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
 
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
 
Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
 
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚...

Опубликовано Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ Понедельник, 8 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր