92890 դիտում
09:46 09-02-2021
Նորագավիթում 84-ամյա կնոջ սպանությունը տաք հետքերով բացահայտվել է․ հայտնաբերվել է կասկածյալն ու հանցագործության գործիք հանդիսացող դանակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, Ոստիկանության Շենգավիթի բաժնի Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ՝ քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել են երեկ՝ փետրվարի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի բնակչուհի 84-ամյա Լյուսյա Մկրտչյանին սպանելու կասկածանքով որոնվող տղամարդուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը նույն թաղամասի բնակիչ 44-ամյա Սարգիս Մուրադյանն է, ով Շենգավիթի Ոստիկանությունից ներկայացվել է Շենգավիթի Քննչական բաժին։
Գ․Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
ՀԿԳ ավագ քննիչ Վ․Մովսիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․- 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և Ս․ Մուրադյանը ձերբակալվել է։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։
Մարմնի վրա հայտնաբերվել է դանակից ստացած երեք հարված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, փետրվարի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)