131992 դիտում
23:12 08-02-2021
Սպանություն Երևանում. Նորագավիթ թաղամասի տներից մեկում հայտնաբերել են կնոջ դի. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Մովսիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքներն ու կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Քիչ առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են սպանվածի ինքնությունը:
Սպանվածը՝ Նորագավիթ թաղամասի 1-ին հողակտորի 125 տան բնակչուհի, 84-ամյա Լուսյա Մկրտչյանն էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+