1625 դիտում
09:09 09-02-2021
Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելու պահից քննիչ հանձնաժողովը համարվում է ստեղծված, որի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:
Իսկ 20-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչև վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով: Այս օրենքների դրույթները համադրելով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ իրավիճակ բացահայտեց:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դարձյալ խախտել է «ԱԺ կանոնակարգ» օրենքը։ Բանն այն է, որ այս տարվա հունվարի 21-ին խորհրդարանում իր առաջին նիստն է գումարել նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, սակայն հանձնաժողովը ստեղծվել է հուլիսի 2-ին:
Ու եթե համադրենք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդվածի դրույթները, ապա ստացվում է, որ այդ կորոնավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ, այսինքն՝ այն օրը, երբ լրացած է եղել գործունեության համար սահմանված վեց ամիսը։
Այսինքն՝ հունվարին ԱԺ նախագահը ստորագրել Է հանձնաժողովին առնչվող փաստաթուղթ, որի լիազորությունների ժամկետն ավարտվել է: Բայց սա, հիշեցնենք, առաջին դեպքը չէ, երբ խախտվում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները, կամ դրանք չեն պահպանվում։
Նույն կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի բնականոն գործունեությունը ապահովում է ԱԺ նախագահը, տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանը, սակայն հենց նրա աշխատանքի արդյունքում ենք այսպիսի իրավիճակի ականատես լինում, քանի որ նրա կողմից հանձնաժողովի կազմը հաստատվեց միայն անցած ամիս, որից հետո էլ հնարավոր եղավ լիազորությունների ժամկետն ավարտված հանձնաժողովի գործունեությունը։ Սա Արարատ Միրզոյանի թերի աշխատանքի օրինակներից մեկն է»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2550 դիտում
09:35 21-02-2015
Եթե անգամ պատգամավորները «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ. Ժողովուրդ
1276 դիտում
08:32 24-11-2023
«ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է. Ալեն Սիմոնյանը պետք է պատժվի. «Ժողովուրդ»
2679 դիտում
10:41 22-07-2020
Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»