211652_close_icon

Եթե անգամ պատգամավորները «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ. Ժողովուրդ

views-count2637 դիտում article-date 09:35 21-02-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է, օրեր առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից երեք հոգի` Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) հայտարարել էին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին (Մելիք Մանուկյանն ու Գրիգորի Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել): Ու հիմա, եթե անգամ նրանք «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը նրանց հնարավորություն չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ: Միայն նշված է, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից: Իսկ, ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս 2009-ի հունիսի 30-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ` մանդատը վայր դնելով միայն: Ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի ժամանակ պետք է հայտարարվի, թե ինչ է լինելու ԲՀԿ-ն լքած պատգամավորների մանդատների ճակատագիրը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր