2638 դիտում
23:11 10-11-2016
Մայրաքաղաքի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել է վարպետության դաս՝ Սանկտ Պետերբուրգից ժամանած երաժիշտների կողմից
Մայրաքաղաքի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է վարպետության յուրօրինակ դաս:
Ռուսական «Բիս Կվիտ» գործիքային նվագախմբի անդամները ներկայացրել են ժողովրդական և համաշխարհային դասականների ստեղծագործություններ: Զուգահեռ երևանյան դպրոցի սաներին են ներկայացրել իրենց հմտությունները, միասին նվագել, նաև ծանոթացել հայկական ազգային նվագարաններին: Հյուրերին հետաքրքել են հատկապես քանոնն ու դուդուկը: Նրանք նշել են, որ այնքան են հետաքրքրված հայկական գործիքներով, որ հետագայում հնարավոր է նաև համագործակցեն հայ երաժիշտների հետ:
Երաժշտական դպրոցի սաներն իրենց հերթին նկատել են, որ հանդիպումն իսկապես հետաքրքիր է անցել, և հույս հայտնել, որ հետագայում ևս կընձեռվի նման հանդիպումների հնարավորություն:
Նմանատիպ նյութեր
959 դիտում
15:55 08-02-2021
Թավջութակահար Ալբան Գերհարդը վարպետության դաս է անցկացրել հայ երաժիշտների հետ
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
748 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը