211652_close_icon
views-count26835 դիտում article-date 09:38 08-02-2021

Որպես անհայտ կորած որոնվում է 71-ամյա տղամարդը, տեղեկություններ իմացողներին խնդրում ենք հայտնել մոտակա ոստիկանական բաժանմունք

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 1950 թվականին ծնված Հրանտ Գաբրիելյանը ս/թ փետրվարի 5-ին գնացել է Արարատի մարզի Այգավան գյուղ՝ բարեկամներից մեկի հուղարկավորությանը մասնակցելու:

Վերջին անգամ նրան տեսել են հուղարկավորության վայրում ժամը 13:00-ից 13:15-ի սահմաններում, որից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չկա: Հագին եղել է սև բաճկոն, ջինսե կապույտ տաբատ, սև կոշիկ:

Նրան տեսնողներին խնդրում ենք դիմել մոտակա ոստիկանական բաժանմունք:
 

Նմանատիպ նյութեր