Հնդկաստանում ձնահյուսի պատճառով ավելի քան 150 մարդ անհայտ կորած է համարվում
Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտառահանդ նահանգում, ձնահյուսի պատճառով ավելի քան 150 մարդ անհայտ կորած է համարվում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեյկություններով՝ վերջիններս անհետացել են ձնահյուսի ձանգվածի սահքից հետո:
Տեղի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հայտնել են ավելի քան 150 անհայտ կորածների մասին, ովքեր այդ պահին գտնվել են ձնահյուսի տեղաշարժի տարածքում:
Դեպքի վայր են ժամանել համապատասխան ծառայութունների մասնագետները, ովքեր իրականացնում են որոնողական աշխատանքներ: