Թայվանում երկրաշարժից հետո 100-ից ավելի մարդ անհայտ կորած է համարվում
Փետրվարի 6-ին Թայվանում տեղի ունեցած 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից օրեր անց դեռ 107 մարդ անհայտ կորած է համարվում, իսկ զոհերի թիվը հասել է 40-ի: Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը:
Թանյան քաղաքում փրկարարները 17 հարկանի շենքի փլատակներից դուրս էին բերել 213 մարդու, որոնցից 38-ը եղել էին մահացած:
Իշխանությունները հայտարարել են, որ շատ քիչ շանսեր կան փլատակների տակ կենդանու մարդկանց գտնելու և այս պահին քննարկում են ծանր տեխնիկա կիրառելու տարբերակը: