211652_close_icon
views-count1981 դիտում article-date 12:08 07-02-2021

Հետախուզական տվյալները չպետք է հասանելի լինեն Թրամփին. Բայդեն

Ի պատասխան CBS հաղորդավարի հարցին Բայդենը նշել է, որ իր կարծիքով Թրամփը չպետք է ստանա գաղտնի տեղեկությամբ բրիֆինգները անկայուն բնավորության պատճառով, գրում է Ամերիկայի Ձայնը:

Դա ոչ մի կապ չունի Կապիտոլիումի վերջին հարձակման հետ, ասել է Բայդենը: Նախագահը չի պատասխանել այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Թրամփը ստանար գաղտնի տեղեկատվությունը:

«Ես նախընտրում եմ չշահարկել այս թեման», - ասաց Բայդընը: Նա նշել է, որ վախենում է, որ Թրամփը կարող է պատահաբար գաղտնազերծել տեղեկատվությունը:

ԱՄՆ նախկին նախագահները սովորաբար ստանում են հետախուզական տեղեկատվություն նույնիսկ պաշտոնը լքելուց հետո: Նրանք նաև իրավունք ունեն հատուկ ծառայություններից պահանջել գաղտնի տեղեկատվություն:

Դոնալդ Թրամփի հարաբերությունները ԱՄՆ հետախուզական հաստատությունների հետ սրված են, քանի որ նա բազմիցս քննադատել է ամերիկյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին:
Ըստ Թրամփի նախկին աշխատակիցների, ի տարբերություն Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի, որոնք երկար հանդիպումներ են անցկացրել հետախուզության ոլորտի պաշտոնյաների հետ, Թրամփի մասնակցության ճեպազրույցների հաճախականությունը շատ ավելի փոքր էր և շատ ավելի կարճ ժամանակի տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր