53778 դիտում
16:23 06-02-2021
Կռվի մասնակից հերոս զինվոր Նարեկն արձակուրդին հյուր է գնացել Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
Գրիգորյանների ընտանիքում Սերժ Սարգսյան անունը տալիս են մեծ հիացմունքով և հպարտությամբ։ Գնդապետ Գուրգեն Գրիգորյանը երեկ որդու՝ Նարեկի հետ հյուր է գնացել Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով եղել է իր Գերագույն գլխավոր հրամանատարը։ Նարեկը ծառայում է հայոց բանակում, կռվի մասնակից հերոս է։ Արձակուրդին նա շտապել է առաջինը տեսնել իր և հայրիկի կողմից շատ սիրելի Գերագույնին, ում հերոսությամբ ոգևորված ինքը մեկնել է ծառայության, 44 օր կռիվ տվել թշնամու դեմ։
Ժամկետային զինծառայող Նարեկի գլխավոր նպատակն է Արցախը տեսնել իր տարածքային ամբողջականությամբ և անկախ։
Սերժ Սարգսյանը մեծ ուրախությամբ դիմավորել է հերոսին, միասին լուսանկարվել են, զրուցել։ Հանդիպան ավարտին հերոս Նարեկ Գրիգորյանն Արցախի հերոսի կողմից հուշանվեր է ստացել։

Նմանատիպ նյութեր
6578 դիտում
20:06 17-06-2017
Արձակուրդին հաջորդող սթրեսից խուսափելու առումով ակտիվ հանգիստն ավելի նախընտրելի է. հոգեբան
1390 դիտում
16:37 06-09-2014
Հյուր է գնացել և գողություն կատարել
Այս բաժնից
2371 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր