211652_close_icon
views-count3953 դիտում article-date 19:51 04-12-2019

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ

[url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219945549967247]ՀՀԿ փոխնախագահ[/url] Արմեն Աշոտյանը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/04/1142144/]մեղադրանքի [/url]կապակցությամբ Հայաստանում իշխանազավթումից հետո տեղի ունեցող գործընթացների մասին մշտապես բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները՝ կապված երկրի ներսում տիրող իրավիճակի, անարդարությունների, քաղաքական հետապնդումների, հիմնարար ազատությունների ոտնահարման, ատելության և անհանդուժողականության մթնոլորտի անթույլատրելիության մասին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերների, բանակցային գործընթացում հայկական դիրքերի թուլացման, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո երկու հայկական պետություններին սպառնացող վտանգների մասին: ՀՀԿ գործունեությունը միտված է բացառապես ազգային և պետական շահի պաշտպանությանը, երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և սահմանադրականության պահպանմանը: Գործող վարչակազմին ցնցումների մեջ է գցում Հանրապետականի ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեությունը, ինչը հատկապես տեսանելի դարձավ ՀՀԿ ղեկավարի հայտնի զագրեբյան ելույթից հետո, որում շոշափվեցին հայ ժողովրդի կենսական շահերին վերաբերող խնդիրներ և տրվեցին հստակ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գնահատականներ: Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք. 1. Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում ենք բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: 2. Այս գործընթացի նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում: 3. Նման բիրտ քայլերով իշխանությունները նպատակ ունեն նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր սրացող բազմաթիվ այլ խնդիրներից: 4. Հռչակված «հակակոռուպցիոն պայքարի» ներքո ազգային հարցերի շուրջ այս պարզունակ հնարքները դատապարտված են, քանզի հանդիպելու են թե՛ Հանրապետականի, թե՛ այլ քաղաքական ուժերի և թե հանրության անկոտրում դիմադրությանը: 5. Տվյալ գործընթացի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանում իշխանությունը զավթած պոպուլիստական և ավտորիտար ռեժիմի վրա: 6. Հանրապետականն այս հարցի և դրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»:

Նմանատիպ նյութեր