211652_close_icon
views-count1360 դիտում article-date 16:37 06-09-2014

Հյուր է գնացել և գողություն կատարել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Բերդ քաղաքի ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տավուշի բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամ Ա.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, հյուրընկալվելով իր ծանոթ, 1933 թ. ծնված Մեխակ Բ.-ի առանձնատանը, ննջասենյակի պահարանից գողացել է 40.000 դրամ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր