211652_close_icon
views-count1364 դիտում article-date 12:40 06-02-2021

Ռուսաստանում մեկ օրում մահացել է COVID-19 հիվանդությամբ 497 մարդ

Նախորդ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով հիվանդների 497 մահ, նրանցից 60-ը` Մոսկվայում, ամբողջ ընթացքում երկրում գրանցվել է COVID-19-ով հիվանդների 76,229 մահ։ Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ Տեղեկացնում է ria.ru-ն։   

«Անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է 497 մահվան դեպք ... Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 76 229 մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, Մոսկվայում `60, Սանկտ Պետերբուրգում` 45, Մոսկվայի մարզում `31։ Մահացությունների ընդհանուր թիվը ՌԴ մայրաքաղաքում հասել է 13 832-ի:
 

Նմանատիպ նյութեր