80948 դիտում
21:08 08-02-2021
Երևանում «Ակբա բանկ»-ի կառավարչի ու անվտանգության աշխատակցի կողմից վնասազերծված 33-ամյա կողոպտիչը տեղափոխվել է բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Վահագն Ղազարյանը, ում նկատմամբ քրեական գործ Է հարուցվել ավազակային հարձակում կատարելու համար, տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան կալանավորելու միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ. Տոնոյանը:
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառանլով, բավարարել է քնիիչի միջնորդությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր օր․-ի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Նշված քրգործը հարուցվել էր փետրվարի 5-ին՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։
Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել էր, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։
Հայտնաբերվել էին նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարերը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)