211652_close_icon
views-count1604 դիտում article-date 22:07 05-02-2021

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Թաիրով գյուղում կատարված գողությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաիրով գյուղում 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբեր պարբերաբար գողություններ էին կատարվում: Անհայտ անձը կամ գուցե անձինք հիմնականում էլեկտրական, շինարարական ապրանքներ ու գործիքներ էին գողանում: Իսկ որ ձեռագիրը նույնն էր՝ փաստում էին Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում կատարված գողությունները: 2018, 2019 և 2020 թվականներին երեք անգամ Մայրաքաղաքային փողոցի նույն դիտահորից մոտ 370 մետր հեռախոսային մալուխ էին գողացել` ընկերությանը պատճառելով ընդհանուր 790 հազար դրամի նյութական վնաս: Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերին Թաիրով գյուղի Երվանդ Քոչարի փողոցի մի արհեստանոցից հափշտակել էին էլեկտրական ու շինարարական գործիքներ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի գույքային վնաս:


Գողությունները կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Էրեբունի համայնքի 52-ամյա մի բնակիչ։


Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք։


Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր