1041 դիտում
09:13 28-09-2022
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է տարածաշրջանի բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը․ «Ամերիկայի ձայն»
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերը անցկացրել է հեռավար ասուլիս, ուր պատատասխանել է մի շարք հարցերի, որոնց թվում էին Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված կացության, Լեռնայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Իր խոսքում դեսպան Քարպենտերը, մասնավորապես, ասել է.
«Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է (Հարավային Կովկասի) տարածաշրջանում: Մենք ներկայումս շատ ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը և խորապես ներգրավված ենք նաև Վրաստանում: Կովկասում մեր նորանշանակ բանագնաց Ֆիլ Ռիկերը Թբիլիսիում էր, և մենք պատրաստվում ենք շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը Վրաստանի հետ։
Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության և Մինսկի խմբի ապագայի մասին հարցերին՝ դեսպան Քարպենտերն ընդգծել է.
«Միացյալ Նահանգները վերջերս Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց Ֆիլ Ռիկերին: Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Մինսկի խումբը ներկայումս չի անցկացնում հանդիպումներ համանախագահների միջև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի և այլ պատճառներով։ Ներկայումս առկա է խաղաղ գործընթաց, որը երկու կողմերի հետ առաջնորդում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և ԱՄՆ-ը մեծապես աջակցում է այդ գործընթացին։ Մենք նաև երկկողմ ձևաչափով ակտիվորեն ներգրավված ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ գործընթացը որտեղ և երբ հնարավոր է դյուրին դարձնելու համար ԵՄ մեր գործընկերների հետ սերտ խորհրդակցությամբ»,- ասել է Քարպենտերը:
Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է. «Մեր գերակա նախապատվությունն է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցումը, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքների բացումը, բարի դրացիական հարաբերությունների հաստատումը: Եվ իհարկե, հիմնարար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է դեսպան Քարպենտերը:

Նմանատիպ նյութեր
1524 դիտում
08:59 28-03-2019
ԱՄՆ-ը կարևորում է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանությունը. «Ամերիկայի ձայն«
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»