211652_close_icon
views-count1435 դիտում article-date 12:23 05-02-2021

Ձերբակալվել է «Արաբական թերակղզու Ալ Քաիդա»-ի պարագլուխը

«Արաբական թերակղզու Ալ Քաիդա» (ԱԹԱՔ) ահաբեկչական խմբավորման պարագլուխ Հալիդ Բաթարֆին դեռ հոկտեմբերին ձերբակալվել է Եմենում, հետեւում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մոնիթորինգի խմբի կողմից ներկայացված զեկույցում։ «Արաբական թերակղզու Ալ Քաիդա» խմբավորումը լուրջ խնդիրներ է ունեցել 2020 թվականի վերջին: Նրա պարագլուխ Հալիդ Բաթարֆին հոկտեմբերին ձերբակալվել է Էլ-Մահրա նահանգի Էլ-Հայդի քաղաքում»,-ասվում է փաստաթղթում: Դիտորդները հաղորդում են, որ պարագլխի տեղակալ Սաադ Աթեֆ ալ Ավլաքին սպանվել է այդ նույն գործողության ընթացքում: 2018 թվականի աշնանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է հինգից մինչեւ տասը միլիոն դոլարի չափով այն տեղեկատվության համար պարգեւատրումը բարձրացնելու մասին, որը կօգնի Բաթաֆիին բռնելուն ԱԹԱՔ-ը ձեւավորվել Է 2009 թվականին եւ գործում է առավելապես Եմենում. մինչեւ 2011 թվականի սեպտեմբեր խմբավորումը գլխավորել է քարոզիչ Անվար ալ Ավլաքին, որը, ըստ տարբեր տվյալների, սպանվել Է կա՛մ կառավարական զորքերի հետ մարտում, կա՛մ ԱՄՆ-ի հարվածի հետեւանքով, հաղորդել է [url=https://ria.ru/20210205/arest-1596110649.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր