Դաղստանում սպանվել է Մախաչկալայի բանդայի պարագլուխը
                        Դաղստանում ոչնչացվել է Ռուսլան Դարսամովը` «Մախաչկալյան» բանդայի պարագլուխը, որը մեղադրվում էր ահաբեկչություններ եւ ոստիկանների սպանություններ կազմակերպելու մեջ: 
Հայտնի է, որ  դեկտեմբերի 9-ի գիշերը, իրավապահ մարմինները մի ավտոմեքենա են կանգնեցրել` փաստաթղթերը ստուգելու նպատակով, ինչին ի պատասխան վարորդը  ատրճանակից կրակոցներ է արձակել: Պատասխան կրակով նրան ոչնչացրել են: 
Հետագայում պարզվել է, որ վարորդը Ռուսլանն է: Նրա մեքենայում հայտնաբերվել են  զինամթերք, նռնակ, ատրճանակներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

