2120 դիտում
21:34 04-02-2021
Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու և տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ. Աշոտյան
Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին եւս մեկ փաստ եմ արձանագրում։
Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի հայկական պատվիրակություննանցյալ տարվա նոյեմբերի 24-ից, չունի ղեկավար։
Եվրանեսթը հետպատերազմյան ստեղծված վիճակում խիստ կարեւոր հարթակ է, քանզի թույլ է տալիս ուղիղ աշխատել Եվրախորհրդարանի բազմաթիվ ազդեցիկ պատգամավորների հետ։
Բայց սա էլ է երկրորդական։
Առավել կարեւոր է, որ այս հարթակում ներկայացված է նաեւ Ադրբեջանը, որին, ի դեպ, հայկական բոլոր «նախկին» պատվիրակությունները՝ ղեկավարությամբ լուսահոգի Վահան Հովհաննիսյանի, Արտակ Զաքարյանի եւ իմ՝ ձեր խոնարհ ծառայի, մշտապես ճնշել են եւ չեզոքացրել։
Եվրանեսթը տալիս է ունիկալ շանս խնդիր բարձրացնել եւ ջանքեր գործադրել մեր ռազմագերիների եւ պատանդների վերադարձի հարցով ինտենսիվ ու միջազգային մակարդակով զբաղվելու համար։
Հասկացաք, չէ՞։
Սակայն պարգեւավճարալափ եւ թրքաբարո ոհմակին այս ամենը չի հետաքրքրում այն աստիճանի, որ արդեն գրեթե 3 ամիս է անգամ մարդ չեն նշանակում տվյալ գործով զբաղվելու համար։
Կա ուժեղ գործիք Ադրբեջանին ճնշելու եւ տղերքին վերադարձնել փորձելու համար, բայց իմքայլական ոհմակին սա պետք չէ։
Սքրինշոտը՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ի պաշտոնական կայքից։ Նույն վիճակը նաեւ ԱԺ կայքում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Made for Turkey ուսապարկերի պահեստի վերածված ապազգային մակաբուծարանի մասին եւս մեկ փաստ եմ արձանագրում։ Արեւելյան...
Опубликовано Armen Ashotyan Четверг, 4 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
487 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
388 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել
418 դիտում
18:18 29-11-2024
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին