2035 դիտում
19:22 04-02-2021
Ինչո՞ւ է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը, ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում․ Տիգրան Աբրահամյան
[url=https://www.tert.am/am/news/2021/02/04/Tigran-abrahamyan/3514970?fbclid=IwAR09bG5Wbc4xbZ6kd83L47TM-qH0N0ya3EOXX0ybYnKig1rCE_VHFWczIQU]Tert.am[/url]-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում ասվում է․
«Վերջին շրջանում, պաշտպանության նախարարությունը ամենօրյա հաղորդագրություններ է տարածում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի մասին, որում ներկայացվում է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում առկա վիճակը՝ հղում անելով ԱԱԾ-ից ստացվող տեղեկատվությանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալվել են 2 ադրբեջանցի զինծառայողները։
Սակայն այս միջադեպը որևէ արտացոլում չի գտել ինչպես ՀՀ ՊՆ հունվարի 30-ի, այնպես էլ, դրան հաջորդող օրերին տարածված ամենօրյա հաղորդագրություններում։
Որևէ մեկը ողջամիտ պատասխան ունի՞, թե ինչու է թաքցվել ադրբեջանցիների սահմանախախտման ու դրանց Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Ինչո՞ւ է ՊՆ-ն ապատեղեկատվություն տարածում և նշում, որ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել այն պարագայում, երբ ադրբեջանցիներ են սահմանը հատել, արդյո՞ք դա միջադեպ չէ։
Նույն հաղորդագրության՝ ԱԱԾ-ին վերաբերող հատվածում ևս, այդ միջադեպի մասին ոչ միայն որևէ բան չկա, այլ նշվում է, որ իրենց պատասխանատվության հատվածում ևս միջադեպ չի գրանցվել։
Ինչի՞ համար եք շաբլոն, ձևական բնույթի հաղորդագրություններ տարածում՝ հանրությանը մոլորեցնելո՞ւ, իրականությունը կեղծելո՞ւ, մարդկանց հիմարի տեղ դնելո՞ւ, ձեր կառույցների հեղինակությունն ու առհասարակ, խոսքն արժեզրկելու համա՞ր։ Ե՞րբ եք վերջ տալու այս անլրջությանը»։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
8937 դիտում
18:08 12-11-2020
Լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21015 դիտում
18:04 12-11-2016
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում. ԼՂՀ ՊԲ
Այս բաժնից
778 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1063 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1006 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին