1003 դիտում
20:28 04-02-2021
Հոգեբանական աջակցություն կտրվի պատերազմին մասնակցած անձանց և հանրությանը
Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը, որը բխում է 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 7-րդ կետից: Ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկսթրեսային խանգարում: Ըստ այդմ, հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:
Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ), ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ): Ծրագիրը նախատեսված է իրականացնել ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում:
Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման եւ լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը:
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
23:34 22-04-2021
Պատերազմին մասնակցած անձանց, թիրախային խմբերին հոգեբանական աջակցություն կտրամադրվի
1816 դիտում
12:57 27-05-2021
Պատերազմին մասնակցած ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի
2184 դիտում
14:28 21-07-2022
Հաստատվեց պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը
Այս բաժնից
703 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
694 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
673 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան