211652_close_icon

Պատերազմին մասնակցած ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում կտրվի

views-count1876 դիտում article-date 12:57 27-05-2021
Կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը վերջին պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և սովորող ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն է:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մինչեւ հիմա ուսման վարձի փոխհատուցում տրվել է 4213 ուսանողի: Հատկացված միջոցները կազմել են 895,4 մլն դրամ:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ԿԳՄՍՆ-ին հատկացված գումարներին 586,5 մլն դրամն ուղղել եւս 2735 ուսանողի, որից 2585-ը բուհերի, եւ 150-ը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը:

«Ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1,463 մլրդ դրամ:

Ըստ էության, երբ զորացրվում են ուսանողները, գալիս, ներկայացնում են համապատասխան փաստաթղթերը եւ այդ վերականգնման պահին իրենց ուսումնառության մեկ կիսամյակի ուսման վարձը մենք փոխհատուցում ենք: Այս գործընթացը կտեւի մինչեւ 2022 թվականի ամառային զորացրման շրջանը, երբ 2 տարին կլրանա»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր