211652_close_icon
views-count663 դիտում article-date 16:12 04-02-2021

Պաշտպանը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշում․ մերժվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում տնտեսվարողին ներառելը

Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է պետական գնումներին մասնակցած անձի բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել է բողոքի քննությանը։ Մասնավորապես, պետական գնումներին մասնակցած անձը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով բարձրացրել է խնդիր, որ Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկելու ընթացակարգ՝ խնդրելով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը։ 2020 թվականի դեկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բողոքներ քննող անձի կողմից հերթական անգամ ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննությանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հօգուտ տնտեսվարողի Պաշտպանի դիրքորոշումը, և արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պաշտպանը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշում․ մերժվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք...

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Четверг, 4 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր