211652_close_icon
views-count20936 դիտում article-date 10:18 05-04-2018

«Վագա Ֆարմը» 2 տարով կզրկվի գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: Թերթը տեղեկացավ, որ դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ է կազմակերպել, ինչին հայտ է ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել են հրավերի պահանջներին չհամապատասխանող: Միաժամանակ անհամապատասխանությունները շտկելու համար «Վագա Ֆարմ»-ին տրամադրվել է ժամկետ: Դրանից հետո «Վագա Ֆարմ»-ը կրկին մերժվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված շտկումները ոչ լիարժեք են: Մինչդեռ «Վագա Ֆարմ»-ը պնդում է, որ թույլ չի տվել վերոնշյալ օրենքի խախտում, քանի որ անհամապատասխանություններն ընկերության կողմից շտկվել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր