211652_close_icon
views-count1081 դիտում article-date 08:15 24-02-2024

«Օրինապահ հարկ վճարող», թե՞ «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող» հարկատու․ չկողմնորոշված իշխանությունը ցանկանում է հարկել շոուբիզնեսի ներկայացուցիչներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հարկ չվճարողներին տողատակով հորդորեց քայլել Զանգուի ձորով եւ խոտածածկ տարածքով։ Հարկ չվճարողների շարքը թվարկելիս առանձնացրեց նաեւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին, որոնք գնում են երկրից դուրս հարկերով սարքված ասֆալտի վրայով, իսկ իրենք հարկ չեն վճարում։ Վարչապետ Փաշինյանը հարկում է բոլոր աշխատողներին Հայաստանից մինչեւ արտասահման, սակայն սեփական սիրելիներին ազատում է հարկ վճարելու պարտավորությունից։

Վերջերս սուրճի եւ հրուշակեղենի խոշոր ներմուծող «Վենդա» ՍՊԸ-ն՝ հայտնի «Չայկոֆ» խանութների ցանցը, ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» կոչում, բայց մյուս կողմից՝ ՊԵԿ-ի հետ օրգանապես կապված Ֆինանսների նախարարության կողմից ճանաչվում է «գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող» հարկատու, այլ կերպ ասած՝ հայտնվում է պետական գնումների սեւ ցուցակում։ Տեղեկացնենք, որ այս ընկերության հետ նախորդ տարվա ընթացքում պայմանագրեր են կնքել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «ՀՀ Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։

Ծառայությունների արժեքը կազմել է, օրինակ՝ 1 մլն 380 հազար դրամ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ։ Գնումը եղել է մեկ անձից, իսկ գնման առարկան եղել է նվեր, որն իր մեջ ներառել է 375 փաթեթ, որից յուրաքանչյուրը ներառում է 2 տուփ թեյ, 2 տուփ սուրճ եւ մեկ շոկոլադե սալիկ, ինչպես նաեւ 50 տուփ սուրճ։

2024 թվականին, այս ընկերության հետ կատարված գնումներ դեռ չկան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր