1340 դիտում
15:34 04-02-2021
Հաստատվել է փոխվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածությամբ ձևավորվող հայկական կողմի հանձնաժողովի կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի [url=https://www.e-gov.am/decrees/item/23024/?fbclid=IwAR1U2CeNuY-dAdR9B_3g58S06lejxewMCYdwoExCchVd6fBcBcLhkyihFJY]որոշմամբ[/url]` հաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվվարչապետների եռակողմ հանդիպման պայմանավորվածության համաձայն ձևավորվող հայկական կողմի հանձնաժողովի կազմը:
Եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվող հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, նախագահի տեղակալը՝ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, հանձնաժողովի քարտուղարը՝ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ Ա. Գրիգորյանը:
Հանձնաժողովի մյուս անդամներն են՝
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փախդրումների հարցերով աշխատանքային ենթախումբ՝
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Է. Ասրյան - ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի պետ
Տ. Գասպարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ
Կ. Բադալյան - «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ավտոտրանսպորտային ծրագրերի ղեկավար
Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Օ. Շատալով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջազգային կապերի վարչության պետ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)
Փոխադրումների անվտանգ ապահովման, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և այլ տեսակի հսկողության հարցերով աշխատանքային ենթախումբ՝
Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային ենթախմբի ղեկավար)
Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի պետ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետի տեղակալ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ (աշխատանքային ենթախմբի քարտուղար)
Նմանատիպ նյութեր
2084 դիտում
22:36 20-10-2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստ
2041 դիտում
14:06 04-11-2015
Նախնական պայմանավորվածությամբ՝ վաղը ՌԴ-ից հատուկ չվերթով Երևան կտեղափոխվեն վթարից զոհված ուղևորների աճյունները
1790 դիտում
21:00 27-01-2021
Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը
Այս բաժնից
574 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
427 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
475 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը