211652_close_icon
views-count1552 դիտում article-date 10:05 07-03-2026

Փաշինյանը հաստատել է ՀՀ–Հունգարիա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը նշանակվել է հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար: 

Նմանատիպ նյութեր