211652_close_icon
views-count1084 դիտում article-date 13:39 04-02-2021

ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. ԱՀ ԱԳն

Այս մասին, «[url=https://artsakhpress.am/arm/news/138526/]Արցախպրես[/url]» լրատվական գործակալության տված հարցին ի պատասխան, ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ: «Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»։ Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում երեկվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

Նմանատիպ նյութեր