Եվրոպայի տասնամյակի հավաքականը՝ IFFHS-ի վարկածով
Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան ներկայացրել է նախորդ տասնամյակի Եվրոպայի հավաքականը։
Թիմում ներառվել են ՈՒԵՖԱ-ի կազմում գտնվող երկրների լավագույն ֆուտբոլիստները 2011-ից 2020 թվականների ընթացքում։
[b]Դարպասապահ[/b] – Մանուել Նոյեր (Գերմանիա),
[b]Պաշտպաններ[/b] – Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Վիրջիլ վան Դեյք (Նիդերլանդներ), Լեոնարդո Բոնուչի (Իտալիա),
Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս (Գերմանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), Կևին դե Բրյույնե (Բելգիա),
Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան)։