5596 դիտում
11:07 26-03-2024
Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացավ պաուերլիֆտինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որտեղ փայլուն հանդես եկավ Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ գրանցելով պատմական արդյունք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացավ պաուերլիֆտինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որտեղ ՀՊՖ նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ փայլուն հանդես եկավ Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը՝ գրանցելով պատմական արդյունք:
Պաուերլիֆտինգի մեծահասակների բաց առաջնությունում Եվրոպայի ռեկորդով առաջին տեղ զբաղեցրեցին գյումրեցիներ Վարոս Վարդանյանը 60կգ քաշային կարգ, Մակար Թամրազյանը 67,5 կգ քաշային կարգ, Արա Խաչատրյանը 82,5 քաշային կարգ, ով հռչակվեց նաև մրցաշարի բացարձակ հաղթող: Պատվանդանի ամենաբարձր աստիճանին կանգնեցին և Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձան երևանցի 67,5 կգ քաշային կարգում Էրիկ Խաչատրյանը, և 75 կգ քաշային կարգում էջմիածնցի Միշա Խաչատրյանը:
Առանձին վարժություններում հաղթողներ դարձան 75 կգ գավառցի Մանուկ Ավետիսյան, երևանցիներ 82,5 կգ Դավիթ Գրիգորյանը, ով նաև դարձավ Եվրոպայի ռեկորդի հեղինակ և 90 կգ Աշոտ Անտոնյանը: Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձավ 75 կգ Էջմիածնցի Ժոզեֆ Տիգրանյանը:
15 Երկրների թիմային պայքարում Հայաստանի պաուերլիֆտինգի մեծահասակների հավաքականը հասավ պատմական արդյունքի՝ հռչակվելով Եվրոպայի թիմային հաղթող:
Պատանիների հաշվարկում ձգում վարժության Եվրոպայի չեմպիոններ դարձան թալինցիներ, 44կգ Սիփան խաչատրյանը, ով գրանցեց նաև պատանիների Եվրոպայի ռեկորդ, 60կգ քաշային Սամվել Անանյանը, ով նաև դարձավ պարկած սեղմում վարժության Եվրոպայի փոխչեմպիոն, 67,5 կգ Ռուբեն Հովհաննիսյանը, երևանցիներ՝ 52կգ Գարիկ Սիմոնյանը և 56կգ Համլետ Սիմոնյանը: Պառկած սեղմում վարժության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ սպիտակցի 100 կգ քաշային Վահե Ափիցարյան:
Պատանիների թիմային պայքարում, Հայաստանը գրավեց երկրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Լեհաստանի հավաքականին:
Մեր հավաքակաների գրանցած բարձր արդյունքներում իրենց մեծագույն ներդրումն ունեն մարզիկների անձնական մարզիչները՝ Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի գլավոր մարզիչ Գագիկ Սարոյանը՝ Երևան, Մարտին Մարտիրոսյանը՝ Էջմիածին, Ռոման Սահրադյանը՝ Թալին, Մակար Թամրազյանը՝ Գյումրի, Ժորա Հովհաննիսյանը՝ Գավառ և Գոռ Բարսեղյանը՝ Սպիտակ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2896 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում