211652_close_icon
views-count11824 դիտում article-date 18:22 03-02-2021

Ծրագրված է եղել, որ ոչ թե միայն Շուշին հանձնվի, այլ նաեւ Ստեփանակերտը, Մարտակերտը. Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/626850.html?fbclid=IwAR2FPSVELlMy-_Vnin5f7aLfsP8fM2lzYXiOnCON-lQB9pmgeLBPD1BhGkQ]News.am[/url]-ը գրում է. Ծրագրված է եղել, որ ոչ թե միայն Շուշին հանձնվի, որի համար ամեն հանցագործություն, ամեն դավաճանություն արվեց, այլ նաեւ Ստեփանակերտը, Մարտակերտը, բայց մեր հերոս տղաների ջանքերով մենք փրկեցինք Արցախի այդ հատված: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը: «Սա մեր ոտքի տեղն է դառնալու մեր հետագա զարգացման համար: Ալիեւը մեզնից լավ է ճանաչում մեզ, դրա համար վախենում է ռեւանշից: Ռեւանշը դա միայն այն չի, որ թուրը կապելու ենք, վազենք մարտի դաշտ: Ռեւանշը լինելու է հզոր պետություն կառուցելով: Իսկ դրա համար պետք է արվի առաջին քայլը՝ արագ իշխանափոխություն, քաղաքական բոլոր ուժերը հասկանան, որ առանցքը դարձել են պատերազմով անցած Արցախի այդ հատվածը փրկած զինվորականները, մեր զոհված տղաները: Մեր տղերքը մեզնից ամեն օր պահանջում են, որ նենք այն, որ էս երկիրն ի ողնաշարն ուղղի»,-ասաց նա: «Նիկոլին թվում է, որ եթե կոկորդիլոսաբույծին տանում է պետական գույքի կառավարման ղեկավար նշանակում, պատրանք է ստեղծում, թե գործ է անում, մենք գիտենք, որ ինքը չի տիրապետում իրավիճակին, որ էս երկիրն անտեր է, իսկ ինքը կառչել է իշխանությունից: Մեր տղաները զոհվեցին հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից, նրանց տանում էին վայրեր, որտեղ անգամ խրամատներ չկային, այդ բոլորը կբացահայտվի, բայց մենք ունենք փաստ, որ պատերազմի օրերին առնվազն թվով 8, թե 9 պատգամավորներ, որ Արցախ են գնացել, ստացել են օրապահիկներ, գործուղման վճարներ: հասկանո՞ւմ եք իրենց անբարոյականության սահմանը: Այն ժամանակ, երբ մեր տղաները զոհվում էին, սահման էին պահում, Արարատ Միրզոյանը, Շիրակ Թորոսյանը, Լուլուն, Հրաչը Հակոբյանը գործուղումներն ստացել եւ գնացել Ստեփանակերտի կենտրոնում ապահով մնացել են»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ օրերին Ստեփանակերտի կենտրոնը չէր ռմբակոծվում եւ դա պետք է ԱԱԾ-ն քննության առարկա դարձնի, թե ինչու թշնամին չի թիրախավորել Ստեփանակերտի կենտրոնը: «Լրագրողները այդ թափթփուկներին հանդիպելիս պետք է այդ հարցը տան՝ ինչո՞ւ չի հրթիռակոծվել Ստեփանակերտի կենտրոնը, ինչու եք օրապահիկ ստացել, դուք այդքա՞ն անբարոյական եք»,-ասաց Գեղամ Նազարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր