211652_close_icon
views-count2981 դիտում article-date 14:02 29-01-2021

Եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն քաղաք, Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել. Մովսես Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարզվում է, որ զենքի գնման, զարգացման պլանը չեն փոխել, պարզվում է՝ մեր կազմած պլանը առկա է, ինձ թվում էր՝ պետք է դա փոխեին, քանի որ նոր ղեկավարություն է եկել: Այս մասին [url=https://www.24news.am/index.php/news/149884]24 news.am[/url]-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Պլանը հին պլան է, եթե ես լինեի, կփոխեի, դա վատ է, որ փոփոխություն չի կատարվել և ավելի վատ է, որ այն պլանը, որը կար, չի կատարվել»,-ասաց նա և նշեց, որ պատերազմում շատ կարևոր է զորքի պատրաստվածությունը, մարտավարությունը: Նա նշեց, որ կարծում է, որ պատերազմում մենք կորցրել ենք կառավարումը, և դեռ պետք է պարզել, թե զուգահեռ ղեկավարման ինչ օղակներ են եղել, ինչի մասին բոլորը ոգևորված պատմում են` չհասկանալով, որ դա վտանգավոր է: «Ով էր Սամվել Բաբայանը, որ ինձ խնդիր էր առաջադրում, ղեկավարման օղակի ո՞ր էլեմենտն է նա: Ինձ կարող է պաշտպանության նախարարը, վարչապետը առաջադրել, բայց ոչ Բաբայանը»,- ասաց նա: Մովսես Հակոբյանը նշեց, որ հրամանատարության կազմում դասալքության մեկ-երկու դեպք գիտի, որը որոշիչ չպետք է լինի: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նա թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ, Մովսես Հակոբյանն ասաց. «Եթե պատասխանատուն ես եմ և իմ ղեկավարած կառույցը տարել եմ ավելի ցավալի պարտության, ապա նաև մեղավորն եմ ես: Հրամանատարն է պատասխանատվություն կրում տրված հրամանի կատարման համար, եթե երկրում հայտարարել ես պատերազմական դրություն, օրենքը պահանջում է, որ միայն Դուք եք պատասխանատու այդ հրամանի չկատարման համար: Այսինքն` պատերազմում պարտվելու համար պատասխանատու է միայն ու միայն այն անձը, որը հայտարարել է պատերազմական դրություն»,-ասաց նա: Մովսես Հակոբյանը նշեց, որ այս պատերազմում գնացինք հակառակորդի կայացրած որոշումներին դիմակայելու ճանապարհով, և մեր որոշումները չկային, լուրջ վերախմբավորումներ տեղի չունեցան, դրանք տեղի ունեցան բավականին անկազմակերպ, որը բերեց նաև կառավարման համակարգի կորստին: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Շուշիի վերաբերյալ հայտարարությանը, Մովսես Հակոբյանն ասաց, որ դրան կանդրադառնա զինվորականի տեսակետից: «Զինվորականը իր մեջ մտահղացում է ձևավորում մինչև որոշումը կայացնելը, եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն քաղաք, ոչ ծաղկուն քաղաք, եթե եղել է, որ Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել: Իսկ ինձ համար աշխարհի ամենալավ տեղն է եղել Շուշին և պլանավորել էի, որ թոշակի անցնելուց հետո այնտեղ ապրեմ»,-ասաց նա: Տեսանյութը՝ [url=https://www.24news.am/index.php/news/149884]24news.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր