211652_close_icon
views-count1464 դիտում article-date 15:14 03-02-2021

Կառավարական առանձնատները պետք է վերածվեն բժշկական կենտրոնի. Գեղամ Նազարյան

Պետք է անենք ամեն ինչ, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, լրագրող Գեղամ Նազարյանը։ «Այսօր Երևանի տարածքում կա գեղեցիկ մի անկյուն՝ ինը առանձնատնով, որտեղ ժողովրդից պատսպարվել է երկու ընտանիք, որոնք անցանկալի անձինք ենք: Մենք պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան այդ առանձնատնից»,- ասաց նա՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքներին։ Նրա խոսքով՝ այդ առանձնատները պետք է վերածվեն բժշկական կենտրոնի։ «Հազարավոր մեր տղերքը, որոնք վիրավոր են, հաշմանդամություն ունեն, ունեն պրոթեզավորման կարիք, երբ այդ տարածքը հանձնվի զինվորների ընտանքիներին, կգտնվեն բարերարներ, որոնք կօգնեն հիմնել պրոթեզավորման կենտրոն», - ասաց Նազարյանը։ Նա նշեց, թե զոհված զինվորների ծնողները, այդ թվում, Կարին Տոնոյանը, Դավիթ Ամալյանը աջակցում են այս ծրագրին։ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադրի խոսքով՝ որքան իշխանությունը ուշացնի հրաժարականն, այնքան ատելությունն ավելի է մեծանալու, այնքան խնդիրները հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են։ «Մոռացեք այն մասին, որ զոհվածների ծնողները լռելու են, ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում օր առաջ պատրաստվել դատավարությանը, Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր Աբգարներին»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նմանատիպ նյութեր