211652_close_icon
views-count1411 դիտում article-date 19:46 02-02-2021

Յուրգեն Կլոպ. Մոռացեք, որ Վան Դեյքն այս մրցաշրջանում կխաղա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ վնասվածք ստացածպաշտպան Վիրջիլ վան Դեյքն այս մրցաշրջանում չի խաղա: «Ոչ ոք, ոչ մի բժիշկ, ընդհանրապես ոչ ոք ինձ չի ասել, որ վան Դեյքն այս մրցաշրջանում խաղալու շանս ունի: Չեմ ուզում ասել, թե դա հարավոր չէ, բայց քիչ հավանական է: Իրականում, դրա մասին նույնիսկ չարժե խոսել: Մենք նոր խաղացողներ ենք հայտավորում, քանի որ երբեմն հավատում ենք հրաշքների: Եթե վնասվածք ստացած խաղացողը հայտացուցակում է, ապա միայն այն պատճառով, որ մենք հրաշքի հույս ունենք: Ահա և վերջ», ասել է գերմանացի մասնագետը: Վան Դեյքը ծնկի կապանները վնասել էր նախորդ տարվա հոկտեմբերին՝ «Էվերթոնի» հետ խաղում և դրանից հետո չի խաղացել:

Նմանատիպ նյութեր