Յուրգեն Կլոպ. Այս վիճակահանությունը երազանք էր «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/16/1091534/]վիճակահանությունը[/url], որի արդյունքում նրանց մրցակից է բաժին ընկել «Մանչեսթեր Սիթին»:
«Առանձնահատուկ ոչինչ չեմ սպասում: Հրաշալի է, երբ խաղում ես նույն երկրի թիմի հետ: Սա երազանքի վիճակահանություն էր... «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար:
«Ես տեսել եմ Բեգիրիստայնի («Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրենի,- խմբ.) դեմքը վիճակահանությունից հետո և չէի ասի, նա այնպիսի տեսք ուներ, կարծես վաղը Նոր Տարի է լինելու:
Իսկ առայժմ մենք այս շաբաթ խաղալու ենք «Ուոթֆորդի» հետ, ուզում եմ հիշեցնել», ասել է Կլոպը: